27 Դեկ
2024
3.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսեր

ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը. Քենեդի կրտսեր

ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրությանը, որ քայլեր ձեռնարկի և ապահովի Արցախի հայերի անվտանգ վերադարձը հայրենիք, ինչպես նաև պաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը․ X-ի իր միկրոբլոգում ասել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրված Ռոբերտ Քենեդի կրտսերը։

Նա խոսել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի վերջին հարձակման մասին, ինչիկ հետևանքով ամբողջ բնակչությունը՝ 120 հազար հայ տեղահանվեց։

«Սա այն իրավիճակն է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող էին աշխատել։ ԱՄՆ-ն դեռևս լծակներ ունի այս տարածաշրջանում և կարող է այդ ուժն օգտագործել այս տարածաշրջանում բոլոր ժողովուրդներին մոբիլիզացնելու համար՝ այս մարդասիրական ողբերգությունը հաղթահարելու նպատակով:

Մենք նաև պետք է ուղիներ փնտրենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար։ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ», – ասել է Քենեդի կրտսերը՝ հավելելով, որ նախագահ ընտրվելու դեպքում կաջակցի ՀՀ և Արցախի վերականգնմանը։