
Բանակցությունների առաջարկ եղել է, բայց Վաշինգտոնի հետ անմիջական շփում չի եղել․ Իրանի ԱԳՆ
Իրանը չի բանակցել Միացյալ Նահանգների հետ և չի մասնակցել Իսլամաբադում Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի միջև կայացած հանդիպմանը․ հայտնել են երկրի ԱԳՆ-ից։
«Իրանն ԱՄՆ-ից առաջարկ է ստացել բանակցություններ վարել Պակիստանի և այլ երկրների միջոցով, սակայն Վաշինգտոնի հետ անմիջական շփում չի եղել»,- հայտնել է գերատեսչությունը։
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը հայտարարել է, որ կիրակի տարածաշրջանային արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների ընթացքում քննարկվել են պատերազմի շուտափույթ ավարտի ուղիները և Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունները։
«Պակիստանը պատիվ կունենա հյուրընկալելու և նպաստելու առաջիկա օրերին երկու կողմերի միջև իմաստալից բանակցություններին՝ շարունակվող հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման համար»,- նշել է նա։


