30 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն դեմ չէ Ռուսաստանի և այլ երկրների կողմից Կուբա նավթի պարբերական մատակարարումներին․ Թրամփ

ԱՄՆ-ն դեմ չէ Ռուսաստանի և այլ երկրների կողմից Կուբա նավթի պարբերական մատակարարումներին․ Թրամփ

ԱՄՆ-ն չի առարկում Ռուսաստանի և այլ երկրների կողմից Կուբա նավթի պարբերական մատակարարումներին՝ մարդասիրական նկատառումներով․ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես դրա հետ որևէ խնդիր չունեմ», – ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Կուբա է ժամանել մարդասիրական օգնությամբ՝ 100․000 տոննա հում նավթ տեղափոխող ռուսական լցանավ։

Հունվարի սկզբին ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Մադուրոյի առևանգումից հետո Կուբա նավթի և նավթամթերքի մատակարարումները գործնականում դադարեցվել են, ինչը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026