
ԱՄՆ-ն չի պատրաստվում թույլ տալ Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում թույլ տալ Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։
«Նրանք սպառնում են մշտապես վերահսկել Հորմուզի նեղուցը և ստեղծել վճարների գանձման համակարգ։ Մենք դա թույլ չենք տա, և նախագահն ունի մի շարք տարբերակներ դա կանխելու համար»,- նշել է Ռուբիոն։
Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդն անհավանական ժողովուրդ է։ Խնդիրը նրանց առաջնորդող մարդիկ են։
«Եթե այժմ իշխանության գլուխ նոր մարդիկ լինեն՝ ապագայի ավելի ողջամիտ տեսլականով, դա լավ լուր կլինի ամբողջ աշխարհի համար։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք, եթե դա տեղի չունենա», – նշել է պետքարտուղարը։


