
Դատապարտելի և մերժելի է Եկեղեցում բռնության ցանկացած դրսևորում․ Տեր Զենոն
Դատապարտելի և մերժելի է Եկեղեցում բռնության ցանկացած դրսևորում․ անդրադառնալով սբ Աննա եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպին՝ գրել է Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։
«Եկեղեցին, նախևառաջ և հաստատապես, անկախ քաղաքական հայացքներից՝ Աստծո տունն է, որտեղ մարդիկ, կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ:
Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք, գալով Եկեղեցի, ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին` զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ Աղոթում ենք, որ Ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ Չարչարանաց ճանապարհով և մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ Հարությունը»,- նշել է նա։


