31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկվորյակ եղբայրների փաստաբանն ահազանգում է՝ չեն կարողանում մտնել Երևան քաղաքի վարչության շենք

Երկվորյակ եղբայրների փաստաբանն ահազանգում է՝ չեն կարողանում մտնել Երևան քաղաքի վարչության շենք

Ձերբակալված երկվորյակ եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Երևան քաղաքի վարչություն մոտից զանգահարեց ՄԻՊ թեժ գիծ՝ հայտնելով, որ եղբայրները վաղ առավոտյան տեղափոխվեն են վարչություն՝ առանց հանձնունք ստանալու, առանց սնունդ ընդունելու։

Փաստաբանն ահազանգեց, որ չեն կարողանում մուտք գործել շենք, որտեղ գտնվում են իրենց պաշտպանյալները։ Նա կրկին բարձրաձայնեց, որ տղաներն ունեն առողջական լուրջ խնդիրներ։

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ մարտի 28-ին Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալվել են երեք քաղաքացիները՝ այդ թվում դպրոցական եղբայրներ Միքայել և Դավիթ Մինասյանները։ Նրանց խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026