31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սելին Դիոնը տարիներ անց վերադառնում է բեմ

Սելին Դիոնը տարիներ անց վերադառնում է բեմ

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը կվերադառնա բեմ՝ մկանային կաշկանդվածության համախտանիշի ախտորոշումից 4 տարի անց, որն ազդում է նրա ձայնի և երգելու ունակության վրահայտնում է France 24-ը։

Սելին Դիոնը բեմ վերադառնալու մասին հայտարարել է մարտի 30-ին՝ իր 58-ամյակին։ Փարիզում նախատեսված է 10 համերգ, որոնք տեղի կունենան 2026 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին։ Տոմսերի վաճառքը (նախավաճառքը) կմեկնարկի ապրիլի 7-ին։

«Այս տարի ես ստանալու եմ կյանքիս լավագույն նվերը։ Ես հնարավորություն կունենամ կրկին գալ և երգել ձեզ համար Փարիզում՝ սկսած այս աշնանից»,- ասել է Սելին Դիոնը։

Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում երգչուհին շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և հավելել, որ «վերահսկում է իր առողջությունը» և իրեն լավ է զգում։

«Ես կրկին երգում եմ, նույնիսկ մի փոքր պարում եմ», – ասել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026