31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում Թաֆթսի համալսարանն ու Ֆլետչերի դպրոցն «անցանկալի կազմակերպություն» են ճանաչվել

Ռուսաստանում Թաֆթսի համալսարանն ու Ֆլետչերի դպրոցն «անցանկալի կազմակերպություն» են ճանաչվել

ՌԴ գլխավոր դատախազությունը Թաֆթսի համալսարանը ճանաչել է որպես «անցանկալի կազմակերպություն» Ռուսաստանումհայտնում է «Дождь»-ը։

Նման կարգավիճակ է տրվել նաև Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցին։

«Այս համալսարանն ու դպրոցը հետազոտական ​​կենտրոններից վերածվել են հակառուսական քարոզչության գործիքների։ Կիևի ռեժիմին բացահայտորեն համերաշխություն հայտնելով՝ այս հաստատությունները միտումնավոր անցկացնում են տարբեր միջոցառումներ, որոնք տարածում են Ռուսաստանի մասին խեղաթյուրված և ոչ հավաստի տեղեկություններ», – հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Նշվում է նաև, որ այս կրթական հաստատություններն աջակցում են «ԼԳԲՏ համայնքին»՝ ռուսների ավանդական և բարոյական արժեքները խաթարելու համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026