31 Մար
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն Իրանի հետ պատերազմից հետո․ Ռուբիո

ԱՄՆ-ն կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն Իրանի հետ պատերազմից հետո․ Ռուբիո

Միացյալ Նահանգների համար ՆԱՏՕ-ի դաշնակիցների պահվածքն Իրանի դեմ պատերազմին չաջակցելու հարցում «շատ հիասթափեցնող» էր, և Վաշինգտոնը կվերանայի դաշինքի հետ իր հարաբերությունները ռազմական գործողության ավարտից հետո․ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հեռուստաալիքի թղթակիցը հարցրել է Ռուբիոյին, թե արդյոք նա կարծում է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ի երկրները դավաճանել են Միացյալ Նահանգներին «այս վճռորոշ պահին»։

«Կարծում եմ՝ դա շատ հիասթափեցնող էր։ Եվ, կրկնում եմ, նախագահը և մեր երկիրը ստիպված կլինեն վերանայել այս ամենը գործողության ավարտից հետո։ ՆԱՏՕ-ի՝ Միացյալ Նահանգներին օգուտ բերող պատճառներից մեկը տարբեր սցենարների դեպքում բազաներին հասանելիությունն է», – պատասխանել է Ռուբիոն։

«Բայց եթե ՆԱՏՕ-ն միայն նրա համար է, որ մենք պաշտպանենք Եվրոպան հարձակման դեպքում, բայց մեզ մերժեն բազաներ մուտք գործել, երբ դրանք մեզ անհրաժեշտ են, դա այնքան էլ լավ համաձայնագիր չէ»,- հավելել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026