31 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե վառելիք չունեք Հորմուզի նեղուցի պատճառով, քաջություն հավաքեք, գնացեք նեղուց և վերցրեք այն․ Թրամփը կրկին քննադատել է եվրոպական երկրներին

Եթե վառելիք չունեք Հորմուզի նեղուցի պատճառով, քաջություն հավաքեք, գնացեք նեղուց և վերցրեք այն․ Թրամփը կրկին քննադատել է եվրոպական երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է եվրոպական բոլոր այն երկրներին, որոնք չաջակցեցին իրենց Իրանի դեմ պատերազմում։

«Բոլոր այն երկրներին, որոնք չեն կարողանում ավիացիոն վառելիք ստանալ Հորմուզի նեղուցի պատճառով, ինչպես, օրինակ, Միացյալ Թագավորությունը, որը հրաժարվեց մասնակցել Իրանի գլխատմանը, ես ձեզ համար մի առաջարկ ունեմ. թիվ 1՝ գնե՛ք ԱՄՆ-ից, մենք բավականաչափ ունենք, և թիվ 2՝ քաջություն հավաքե՛ք, գնացե՛ք նեղուց և պարզապես վերցրե՛ք այն»,- սոցցանցում գրել է Թրամփը։

Նա նշել է, որ եվրոպական երկրներն արդեն պետք է հույսներն իրենց վրա դնեն«ԱՄՆ-ն այլևս ձեզ չի օգնելու, ինչպես դուք մեզ չօգնեցիք։ Իրանը, ըստ էության, ջախջախվել է։ Ամենաբարդն արդեն անցյալում է։ Գնացեք ու ձեր սեփական նավթը ձեռք բերեք»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026