
Իտալիան արգելել է ամերիկյան ռմբակոծիչներին մուտք գործել իր «Սիգոնելլա» ռազմաբազա
Իտալիան թույլ չի տվել ԱՄՆ-ին մուտք գործել Սիցիլիա կղզում գտնվող իր «Սիգոնելլա» ռազմաբազա․ գրում է Corriere della Sera թերթը։
Թերթի տվյալներով՝ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկատվությունը գաղտնի է պահվել։
Իտալիայի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը պաշտպանության գլխավոր շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոյին տեղեկացրել է, որ մի քանի ամերիկյան ռմբակոծիչների թռիչքի պլանը նախատեսում է, որ դրանք պետք է վայրէջք կատարեն «Սիգոնելլա»-ում, նախքան Մերձավոր Արևելք ուղևորվելը։
Իտալիայի ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ նախապես չեն անցկացվել. պլանն ուղարկվել է իտալական իշխանություններին, երբ ամերիկյան ինքնաթիռներն արդեն իրականացրել էին թռիչքը։


