31 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու․ Հրաչուհի Միրզոյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորական մանդատս չեմ վերցնելու․ Հրաչուհի Միրզոյան

Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ,  Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը հայտարարել է՝  «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատը չի վերցնելու։

«Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման համար։

Պահպանում եմ սկզբունքային մոտեցումներս, շարունակում եմ աշխատել նոր, այդ թվում մերձ քաղաքական նախագծեր/գործիքներ ներկայացնելու ուղղությամբ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, նրա մանդատը պետք է փոխանցվի ցուցակում հաջորդ համարին, որը Միրզոյանն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026