31 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
18-ամյա երիտասարդը թքել է Փաշինյանի մեքենայի վրա, ասել է՝ թուրքը ծախել է հողերը

18-ամյա երիտասարդը թքել է Փաշինյանի մեքենայի վրա, ասել է՝ թուրքը ծախել է հողերը

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպից հետո, բացի երկու եղբայրներից ևս մեկ երիտասարդ էր ձերբակալվել։ Նա 18-ամյա տղա է, ով թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Դեպքը տեղի է ունեցել պատարագից մի քանի ժամ անց։

«Այսօր ազատ արձակված երրորդ երիտասարդի անունը կրկին Միքայել է։ Նրան տեղափոխել էին Էրեբունու քննչական վարչություն։ Միքայելը դուրս է եկել աղբ թափելու, տեսել է Նիկոլ Փաշինյանի շարասյունը և մոտեցել է, թքել է Փաշինյանի մեքենայի վրա, ասել է՝ թուրքը հողերը ծախել է։ Նրան ձերբակալել էին և խուլիգանության կասկածով տեղափոխել Էրեբունու ՁՊՎ։ Դատախազությունը խուլիգանություն է որակել ոչ միայն թքելու փաստը, այլ նաև՝ «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունը»,- ասել է փաստաբանը։

Ըստ Մելիքյանի՝ այդ պահին Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ ու այդ պահին ծառայողական մեքենայով երթևեկելն անարդար է մյուս քաղաքական գործիչների նկատմամբ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026