31 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հստակ գիտի, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի շուրջ․ Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն հստակ գիտի, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի շուրջ․ Փիթ Հեգսեթ

ԱՄՆ-ն հստակ գիտի, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի շուրջ․ մամուլի ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Մենք հստակ գիտենք, թե ինչ են անում և ինչ չեն անում Ռուսաստանն ու Չինաստանը։ Մենք պարտավոր չենք հրապարակայնորեն հայտարարել դրա մասին։ Սակայն անհրաժեշտության դեպքում մենք ուսումնասիրում ենք դա, մեղմում հետևանքները կամ ուղղակիորեն պայքարում դրա դեմ», – ընդգծել է Հեգսեթը։

Նա նաև հավելել է․ «Իրանը կարծում է, որ մենք կարող ենք ներխուժել երկիր 15 տարբեր եղանակներով։ Մենք ունենք այդ տարբերակները»։

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել այդ տարբերակները՝ ընդգծելով, որ դա պետք է լինի անսպասելի։

«Մենք կարող ենք իրականացնել այս տարբերակներն անհրաժեշտության դեպքում, բայց հնարավոր է, որ մենք ընդհանրապես չօգտագործենք դրանք», – հավելել է Հեգսեթը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու բանակցություններն ընթանում են։ «Իրանի հետ բանակցությունները լիովին իրագործելի են, շարունակական, ակտիվ և ավելի ու ավելի ինտենսիվ են դառնում», – ընդգծել է նախարարը։

 

 

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026