
Շղթայական ավտովթար՝ Երասխում. մահացել է Երասխի դպրոցի պատանի սանը
Խոշոր, ողբերգական ու շղթայական ավտովթար՝ Երասխում. «HOWO» մակնիշի բեռնատարը բախվել է «Nissan Tiida»-ին, 2 «Mercedes»-ներին, «Niva Chevrolet»-ին, ավտոքարշակին և կողաշրջվել․ գրում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ի առավոտյան․ կա մեկ զոհ և մեկ 1 վիրավոր։
«Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով 2 քաղաքացի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է»,- գրում է կայքը՝ հավելելով, որ բացի «HOWO» բեռնատարից՝ մյուս մեքենաները եղել են կայանված ու հարվածի հետևանքով վերածվել են մետաղի ջարդոնի։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ մահացածը Երասխի դպրոցի սան Վահե Մարգարյանն է։


