31 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն աշխարհի ամենամեծ նավթատար նավին հարվածել է Թրամփի սպառնալիքից հետո․ իրանագետ

Իրանն աշխարհի ամենամեծ նավթատար նավին հարվածել է Թրամփի սպառնալիքից հետո․ իրանագետ

Երեկ երեկոյան Իրանը Դուբայի նավահանգստում ԱԹՍ-ով հարվածել Քուվեյթին պատկանող՝ աշխարհի ամենամեծ «Ալ Սալմի» նավթատար նավին, որը ամբողջությամբ բեռնավորված էր․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրանական հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը գրառմամբ սպառնալիք էր հնչեցրել, որ եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը և չընդունի ԱՄՆ-ի բանակցային նախապայմանները, ապա կթիրախավորվեն իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, նավթահորերը և նույնիսկ ջրի աղազրկման գործարանները։

Նավթատար նավին այս հարվածն, ըստ ամենայնի, նախազգուշացում էր՝ ցույց տալու, որ Իրանի պատասխանը ԱՄՆ-ի նման հնարավոր գործողությանը լինելու է շատ խիստ։

Իսկ եթե իրանցիները, դիցուք, որոշեն հարվածել Իսրայելի և Պարսից ծոցի արաբական երկրների ջրի աղազերծման գործարաններին, ապա տարածաշրջանի բոլոր երկրները կբախվեն լրջագույն մարդասիրական աղետի, և շատ բնակավայրեր ուղղակի կվերածվեն անապատի»,- նշել է Ոսկանյանը։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026