
Իրանի ԱԳ նախարարը միջնորդավորված հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ միջնորդավորված հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ, բայց դա բանակցություններ չի որակում․ գրում է ռուսական TASS-ը։
«Իրանը պաշտոնապես չի պատասխանել ԱՄՆ-ի՝ 15 կետից կազմված հակամարտությունը կարգավորելու ծրագիր-առաջարկին, ինչպես նաև հանդիպման որևէ պայման չի առաջադրել»,- ասված է իրանական կողմի հաղորդագրությունում։


