31 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խնդրում եմ թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչև հիմնական դատավարություն․ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը բաց նամակ է գրել

Խնդրում եմ թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչև հիմնական դատավարություն․ Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը բաց նամակ է գրել

Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին, որն այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարց։

Մինասյանի նամակում ասվում է․

«Հարգելի՛ դատարան,
Ես՝ Գայանե Մինասյանս՝ Դավիթ Մինասյանի մայրը, խնդրում եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշկ՝ ամեն օր հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Որպես ծնող, որպես մայր՝ խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։

Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչև հիմնական դատավարություն»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026