
Մենք չենք ընդունի զինադադար, մենք պահանջում ենք պատերազմի ամբողջական ավարտ՝ ոչ միայն Իրանում, այլև ողջ տարածաշրջանում․ Արաղչի
Աբբաս Արաղչին՝ Իրանի ԱԳ նախարար, հարցազրույց է տվել Al Jazeera-ին։ Գլխավոր ուղերձները ներկայացնում է «Փակագիծ Վերլուծական» հարթակը։
Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է. «Մենք չենք ընդունի զինադադար, մենք պահանջում ենք պատերազմի ամբողջական ավարտ՝ ոչ միայն Իրանում, այլև ողջ տարածաշրջանում»։
Ահա հարցազրույցի հիմնական կետերի ամփոփումը.
Ոչ թե բանակցություններ, այլ միայն ուղերձներ
- Այն, ինչ տեղի է ունենում այժմ, ոչ թե բանակցություններ են, այլ ուղերձների փոխանակում՝ ուղղակիորեն կամ տարածաշրջանային միջնորդների միջոցով։
- Արաղչին նշել է, որ նախկինի պես ուղղակիորեն ուղերձներ է ստանում ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆից, սակայն «դա չի նշանակում, որ մենք բանակցում ենք»։
- Ուղերձները ներառում են նախազգուշացումներ և տեսակետների փոխանակում։
- Բոլոր ուղերձները մշակվում են բացառապես Իրանի ԱԳՆ-ի և անվտանգության խողովակներով։
- Փոխանակումներն իրականացվում են հստակ սահմանված շրջանակներում՝ կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի վերահսկողության ներքո։
- Իրանի ներսում չկա որևէ կառույց, որը բանակցում է ԱՄՆ-ի հետ։
- Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած առաջարկին և որևէ հակաառաջարկ չի ներկայացրել։
Պատերազմի պայմանները և դրույթները
- Իրանը որոշում չի կայացրել բանակցությունների մեջ մտնելու վերաբերյալ և պահպանում է պատերազմն ավարտելու հստակ պայմաններ։
- Իրանը մերժում է զինադադարը՝ պնդելով ամբողջ տարածաշրջանի տարբեր ճակատներում պատերազմի ամբողջական ավարտի վրա։
- Իրանը պահանջում է ապագա հարձակումների դեմ երաշխիքներ և հասցված վնասների փոխհատուցում։
- Նախարարը նշել է, որ իրանական ժողովրդին «չեն կարող սպառնալ», և նրա հետ պետք է խոսել հարգանքով։
Ռազմական դիրքորոշում և զսպում
- Հորմուզի նեղուցը բաց է մնում, բացառությամբ նրանց համար, ովքեր «կռվում են Իրանի դեմ»։
- Իրանը պատրաստ է ցամաքային առճակատման և զգուշացնում է սխալ հաշվարկների վտանգի մասին։
- Արաղչին պնդում է, որ Իրանը չի սկսել պատերազմը և գործում է ինքնապաշտպանության շրջանակներում։
Տարածաշրջանային հարաբերություններ
- Իրանը թիրախավորում է միայն ԱՄՆ-ի ռազմաբազաներն ու ակտիվները, այլ ոչ թե Պարսից ծոցի երկրներին։
- Նախարարը խոստովանել է, որ հարևան երկրների հետ վստահությունը կարող է խարխլված (լարված) լինել։
- Նա նշել է, որ Իրանը հավատում է, որ ժամանակի ընթացքում այդ վստահությունը կարող է վերականգնվել։


