01 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը․ «Коммерсантъ»

ՀՀ-ում ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը․ «Коммерсантъ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կկատարի 2026 թվականի իր առաջին այցը Ռուսաստան: Հայ-ռուսական երկխոսությունը տեղի կունենա դժվարին պայմաններում՝ հաշվի առնելով Երևանի դժկամությունը՝ ընդունելու Մոսկվայի մասնակցությունն ԱՄՆ-Հայաստան «Թրամփի երթուղի» նախագծին, ինչպես նաև ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունը, որը հանգեցրել է հոգևորականների հետապնդման․ գրում է «Коммерсантъ»-ը:

Ինչպես նշվում է, հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը: Սա ստիպում է Նիկոլ Փաշինյանին ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ՝ իր դեմ ուղղված հակառուսական քաղաքականության մեղադրանքները կարգավորելու համար: Այնուամենայնիվ, չնայած Երևանի հաշտեցման հռետորաբանությանը, երկու երկրների միջև հարաբերություններում նյարդայնացնող գործոնների թիվը շարունակում է աճել:

Հայաստանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Եվրամիությանը միանալու ծրագրերի հետ համատեղելու գաղափարից (ինչը սկզբունքորեն անհնար է) և շարունակում է ցուցադրական մերձեցումը Ռուսաստանին անբարյացակամ տրամադրված եվրոպական պետությունների հետ:

Ավելին, Հայաստանի ներսում, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, լարվածությունն աճում է, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնման կողմնակից ընդդիմությունը հետապնդվում է։

Կայքը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցին ընդառաջ նրա մասնակցությամբ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Երևանի Սուրբ Աննա եկեղեցի այցելության ժամանակ։ Եկեղեցում տեղի ունեցած արարողության ժամանակ վարչապետի անվտանգության աշխատակիցները հանկարծակի հարձակվել են 18-ամյա այցելուի վրա, որի վարքագիծը վարչապետի թիկնապահները համարել են սադրիչ։

ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտությունն ուղեկցվում է հոգևորականների հետապնդումներով, ինչը Մոսկվայում մտահոգություն է առաջացնում։ Коммерсантъ-ը նշել է նաև Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին՝ ընդգծելով, որ դա վրդովմունք է առաջացրել հայկական սփյուռքի անդամների շրջանում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026