
Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ․ НТВ
Հայաստանում համարում են, որ Նիկոլ Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա կապված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, որոնց երկու ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնացել։ Վարչապետի վիճակը հեշտ չէ. իշխող կուսակցությունը կորցրել է իր նախկին ժողովրդականությունը, և չի երաշխավորվում, որ Փաշինյանը կընտրվի պետության ղեկավարի պաշտոնում ևս մի ժամկետով․ հայտնում է НТВ-ն։
Ինչպես նշվում է, Մոսկվան, իհարկե, ուրախ է հյուրընկալել հայ առաջնորդին և քննարկել արդիական հարցեր։ Միևնույն ժամանակ, բոլորը գիտակցում են, որ Փաշինյանի հետ բարեկամությունը կարող է անկայուն լինել։ Պատահական է, թե ոչ, Փաշինյանն այցելում է Ռուսաստան, երբ նա կամ իր երկիրը նոր դժվարությունների են բախվում։ Օրինակ՝ ներկայում Հայաստանում մեծանում է քաղաքական ճգնաժամի ռիսկը։ Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և իշխող կուսակցության հեռանկարներն ամենապայծառը չեն։
Շատերը չեն կարող ներել պետության ղեկավարին Ղարաբաղի կորստի համար։ НТВ-ն հիշեցնում է, որ Փաշինյանն իշխանության է եկել՝ խոստանալով Հայաստանին ակտիվ բարգավաճում՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից հետո։ Ազգային լիակատար երջանկությունը չիրականացավ, բայց ՆԱՏՕ-ն շարունակում է իր ուղեծիր քաշել Երևանը, ինչպես վերջերս նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտտեն։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, իր հերթին, խոստացել է «արագ արձագանքման խումբ» ուղարկել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում արտաքին միջամտության դեմ պայքարելու համար։ Ինքը՝ Փաշինյանը, եվրոպական խորհրդարանի ամբիոնից խոսել է հյուսիսից եկող սպառնալիքի մասին: Դժվար է որոշել, թե ո՞ր Փաշինյանն է անկեղծ՝ նա, ով խոսում է Ռուսաստանի հետ բարեկամությա՞ն մասին, թե՞ նա, ով վախեցնում է մարդկանց Մոսկվայի դավաճանությամբ:
Ընտրությունների նախաշեմին վարչապետը սկսել է ակտիվորեն «գնալ ժողովրդի մոտ»՝ սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր հրապարակելով: Սակայն սովորական քաղաքացիների հետ չափազանց սերտ շփումը միշտ չէ, որ հաջող է լինում: Մետրոյում նա վիճաբանել է արցախցի կնոջ հետ: Բացի այդ՝ Փաշինյանը վաղուց է հակասությունների մեջ Հայ առաքելական եկեղեցու հետ: Երբ վարչապետը վերջերս մասնակցել է պատարագին, մի քանի մարդ փորձել է ճեղքել անվտանգության համակարգը և գրեթե դիպել Փաշինյանի գլխին: Բախումը շարունակվել է դրսում, իսկ անվտանգության ուժերը ճնշել են քահանաներին, որոնք փորձել են դադարեցնել կռիվը: Կասկածյալները ձերբակալվել են, բայց այնուհետև ազատ են արձակվել կալանքից: Այս պատմությունը չի բարձրացրել վարչապետի ժողովրդականությունը:


