01 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարրի Փոթերի երկրպագուները կարող են գիշերել Հոգվարթսի շենքում՝ 95 ֆունտ ստեռլինգով

Հարրի Փոթերի երկրպագուները կարող են գիշերել Հոգվարթսի շենքում՝ 95 ֆունտ ստեռլինգով

Կցանկանայի՞ք արթնանալ Հոգվարթսի շենքում և ձեր նախաճաշը վայելել նույն վայրում, որտեղ Հարրի Փոթերն ու նրա ընկերները։ Եթե ​​այո, ապա ձեր բախտը բերել է։

Այժմ այցելուները կարող են գիշերել այն շենքում, որտեղ նկարահանվել է շատերի կողմից սիրված ֆիլմաշարը՝ սկսած 95 ֆունտ ստեռլինգից․ գրում է Daily Mail-ը։

Ֆիլմաշարի տեսարանների մեծ մասի նկարահանման համար որպես տարածք օգտագործվել է Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջը։

Զատկի տոներին (մարտ/ապրիլ) և ամառային արձակուրդների ընթացքում այցելուները քոլեջում կարող են սենյակ ամրագրել․ այն առաջարկում է սենյակներ մեկ կամ երկու հոգու համար։

Քոլեջի Մեծ դահլիճում նախաճաշով գիշերակացի դեպքում արժեքը կարող է տարբեր լինել։

Քրայսթ Չըրչ քոլեջը, որ հիմնադրել է Հենրի VIII-ը 1546 թվականին, Օքսֆորդի ամենամեծ քոլեջներից մեկն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026