
Սերբիայում բախում է տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև՝ 25-ամյա ուսանողուհու մահվան պատճառով
Երեքշաբթի հարյուրավոր սերբ ուսանողներ բախվել են ոստիկանության հետ Բելգրադի համալսարանի տարբեր աշխատասենյակներում ոստիկանության իրականացրած խուզարկության դեմ բողոքի ակցիայի ժամանակ․ գրում է Reuters գործակալությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ խուզարկությունը 25-ամյա ուսանողուհու մահվան հետաքննության շրջանակում է իրականացվել․ ուսանողուհին մահացել էր անցյալ ուրբաթ ֆակուլտետներից մեկի շենքի պատուհանից ընկնելուց հետո:
Համալսարանի ռեկտոր Վլադան Ջոկիչն ասել է, որ ոստիկանությունը շենք է մտել առանց հիմնավոր իրավական բացատրության՝ փնտրելով փաստաթղթեր և առգրավելով համակարգիչներ։
Ոստիկանությունը, իր հերթին, նշել է, որ, խուզարկությունն իրականացնելով, իրենք գործել են դատարանի որոշմամբ՝ ուսանողուհու մահվան հետ կապված ապացույցներ ստանալու նպատակով։


