03 Ապր
2026
19° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճապոնիայում ամուսնալուծված զույգերն այժմ կարող են համատեղ խնամակալություն ստանալ իրենց երեխաների նկատմամբ

Ճապոնիայում ամուսնալուծված զույգերն այժմ կարող են համատեղ խնամակալություն ստանալ իրենց երեխաների նկատմամբ

Ճապոնիայում ամուսնալուծված զույգերն այժմ կկարողանան համատեղ խնամակալություն ունենալ իրենց երեխաների նկատմամբ՝ չորեքշաբթի ուժի մեջ մտած Քաղաքացիական օրենսգրքում կատարված շրջադարձային փոփոխությունից հետո․ գրում է BBC-ն։

Մինչև 2024 թվականին խորհրդարանի կողմից փոփոխության հաստատումը, Ճապոնիան G7-ի միակ երկիրն էր, որը չէր ճանաչում համատեղ խնամակալության իրավական հայեցակարգը։

Խնամակալությունը սովորաբար տրվում էր ծնողներից մեկին, հիմնականում՝ մորը, որն իրավունք ուներ զրկելու մյուս ծնողին երեխաների հետ շփվելու հնարավորությունից։ Նոր օրենքի համաձայն՝ դատարանն է որոշում՝ ամուսնալուծվող զույգերին տալ միանձնյա՞, թե՞ համատեղ խնամակալության իրավունք։

Հին համակարգով ամուսնալուծված ծնողներն այժմ նույնպես իրավունք ունեն վերանայելու իրենց խնամակալության պայմանները։ Նշվում է, որ շատերը հույս ունեն՝ փոփոխությունները կօգնեն կանխել ծնողների կողմից երեխաների առևանգման դեպքերը, որոնք վերջին տարիներին ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026