
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը թաքցրել է իր իրական շրջանառությունը և այն ամբողջությամբ չի ներառել ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հարկային հաշվարկներում, որի հետևանքով թաքցվել և չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ։


