03 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնն առևանգվել է Իրաքում

Ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնն առևանգվել է Իրաքում

Ամերիկացի լրագրող Շելլի Քիթլսոնն առևանգվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում. CNN-ին հայտնել են աղբյուրները և լրատվամիջոցը, որտեղ նա աշխատում է։

ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը համագործակցում է իրաքցիների հետ՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար:

Հստակ չէ, թե ով է պատասխանատու նրա առևանգման համար, սակայն աղբյուրները հայտնել են, որ նրան զգուշացրել են իրանական «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբի կողմից իր դեմ ուղղված սպառնալիքների, այդ թվում՝ առևանգման մասին։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դիլան Ջոնսոնը X-ի գրառման մեջ նշել է, որ «իրաքյան իշխանությունները ձերբակալել են մի անձի, որը կապեր ունի Իրանի հետ կապված «Քաթաիբ Հեզբոլլահ» աշխարհազորային խմբի հետ, որը, ենթադրաբար, ներգրավված է առևանգմանը»։

Քիթլսոնը Մերձավոր Արևելքի և Աֆղանստանի հարցերով մասնագիտացած լրագրող է, որի աշխատանքները հրապարակվել են միջազգային, ամերիկյան և իտալական լրատվամիջոցներում։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը վերջերս Քիթլսոնին զգուշացրել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբի կողմից նրան առևանգելու կամ սպանելու դավադրության մասին։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրաքի պաշտոնյաները հետևել են Քիթլսոնի դեմ Իրանի լիազորված անձի կողմից հնչեցվող սպառնալիքներին, այդ թվում՝ նրան առևանգելու կամ սպանելու սպառնալիքներին, և վերջին շաբաթների ընթացքում նրան մի քանի անգամ զգուշացրել են հեռանալու անհրաժեշտության մասին:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026