26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինում ջրի, վառելիքի ու սննդի սուր պակաս կա․ France 24

Պաղեստինում ջրի, վառելիքի ու սննդի սուր պակաս կա․ France 24

Ֆրանսիական France-24 պարբերականը ռեպորտաժ է պատրաստել Գազայի
հատվածում հումանիտար ճգնաժամի մասին։ Ռեպորտաժում մասնավորապես խոսվում է պաղեստինյան
անկլավում սննդամթերքի ու ջրի սուր պակասի մասին։

ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի խոսքով` չնայած
հրադադարին, հյուսիսի բնակիչները գրեթե չեն կարողանում հասանելիություն ունենալ խմելու
ջրին։

«Սնունդ պատրաստելու համար նախատեսված գազը, որն ամենօրյա ռեժիմով
գալիս էր Եգիպտոսից, հասանելի էր Խան-Յունիսի կենտրոնում գտնվող շուկայի ընդամենը մեկ
կետում, ընդ որում, քանակությունը զգալիորեն քիչ է ունեցած պահանջարկից»,- ռեպորտաժում
ասում է Դյուժարիկը։

Գազայի հյուսիսային հատվածի
բնակիչները, որոնք էվակուացվել էին, օգտվելով հրադադարից վերադարձել են, ստուգել իրենց
տների վիճակը, հավաքել անհրաժեշտ իրերը։ Ռեպորտաժում տված հարցազրույցում նրանք նշում
են, որ ցանկանում են պարզապես խաղաղ ապրել։ «‎Մենք խաղաղ ժողովուրդ ենք ու ցանկանում
ենք ապրել հանգիստ, վերադառնալ մեր նորմալ կյանքին։ Մենք հույս ունենք, որ մեր երեխաների
հետ կապրենք խաղաղության պայմաններում»,-ասում է պաղեստինցի մի տղամարդ։ Իսրայելցիների
զգուշավորության պատճառով վառելիքը տեղ է հասնում շատ քիչ քանակությամբ։

Նրանք կարծում են, որ դա
կհասնի ոչ թե խաղաղ բնակչությանը, այլ ՀԱՄԱՍ-ին։ Բայց դա էլ իր հերթին նշանակում է,
որ Գազայում չի արտադրվում բավարար չափով էլեկտրաէներգիա ու հացի փռերն ու հիվանդանոցները
հաճախ մնում են առանց էլեկտրականության։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն
էլ վստահեցնում է, որ անկլավում մեծ է վարակների ու հիվանդությունների տարածման ռիսկը։