
Քաղաքապետարանն ընդառաջել է․ ապրիլյան պատերազմի 10-ամյա տարելիցին նվիրված համերգ-հերոսապատումը կկայանա
Ապրիլյան պատերազմի 10-ամյա տարելիցին նվիրված համերգ-հերոսապատումը կկայանա։ Այն տեղի կունենա ապրիլի 30-ին, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Ավելի վաղ ABC Media-ն հայտնել էր, որ երգիչ Արման Կարապետյանը (Facebook-ում գրանցված «Աշուղ Արմանի» անունով) սոցցանցում գրել է, որ քաղաքապետարանը մերժել է դիմումը, որով խնդրել էր անհատույց դահլիճ տրամադրել։
ABC Media-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ մերժումը պայմանավորված է եղել դահլիճի` այդ օրերին զբաղված լինելու հանգամանքով։
Համերգի օրը փոխել են փոխադարձ համաձայնությամբ։ Այն կայանալու է, որին հրավիրված են լինելու ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները։


