01 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկական փոքրիկ քաղաքը, որտեղ օդի որակն ամենավատն է

Հնդկական փոքրիկ քաղաքը, որտեղ օդի որակն ամենավատն է

Հնդկական Լոնի քաղաքը մեքենայով մեկ ժամից էլ քիչ հեռավորության վրա է գտնվում Դելիից․ այս արագ զարգացող արդյունաբերական կենտրոնը գերազանցում է Հնդկաստանի մայրաքաղաքին մեկ ոչ նախանձելի ցուցանիշով․ ըստ շվեյցարական IQAir ընկերության՝ անցյալ տարի աշխարհում ամենավատ օդի որակը գրանցվել է հենց այս քաղաքում․ գրում է CNN-ը։

Այստեղ գործարաններից արտանետվող ծուխը, երթևեկությունից արտանետվող գազերը և շինարարությունից առաջացող փոշին թունավորում են 700․000 բնակիչ ունեցող քաղաքի օդը։

Ըստ IQ Air-ի՝ անցյալ տարի Լոնիում PM2.5 մասնիկների միջին կոնցենտրացիան կազմել է 112.5, ինչը 22 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած անվտանգ սահմանը։

PM2.5 մասնիկները խորը թափանցում են թոքային հյուսվածքների մեջ, այնուհետև կարող են ներթափանցել արյան մեջ․ դրանք կապված են ասթմայի, սրտի և թոքերի հիվանդությունների, քաղցկեղի և այլ շնչառական հիվանդությունների, ինչպես նաև երեխաների մոտ ճանաչողական խանգարումների հետ։

Ըստ 2025 թվականի հետազոտության՝ աշխարհի ամենաաղտոտված քաղաքների թվում են նաև Չինաստանի Հոտան քաղաքը, Հնդկաստանի Բիրնիհատ քաղաքը, Հնդկաստանի Դելի քաղաքը, Պակիստանի Ֆեյսալաբադ քաղաքը։

IQ Air-ի տվյալներով՝ անցյալ տարի աշխարհի 5 ամենաաղտոտված քաղաքներից երեքը գտնվում էին Հնդկաստանում, իսկ Նյու Դելին կրկին ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026