01 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցելու շուրջ․ Զախարովա

Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցելու շուրջ․ Զախարովա

Մոսկվան բանակցություններ չի վարում Ղազախստանին Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը փոխանցելու շուրջ․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի գործողության ժամկետը 30 տարի է։ Այն հնարավորություն ունի երկարաձգվելու ևս 30 տարով։ Արդեն երկար տարիներ է՝ «Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանատու կերպով իրականացնում է համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուսական ներդրումները հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքներում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են։

«Ինչ վերաբերում է բարձր մակարդակով բանակցություններին, դա ավանդաբար մեկնաբանում է ՌԴ նախագահի գրասենյակը»,- նշել է Զախարովան։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026