01 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այդ հարցում մեծ է ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ձեր դերակատարումը․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այդ հարցում մեծ է ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ձեր դերակատարումը․ Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությու պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հանդես եկել մի շարք հայտարարություններով։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունների առանցքային կետերը․

  • Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ հաստատվել է խաղաղություն, և Հայաստանն ու Ադրբեջանը հարգում են միմյանց տարածքային ամբողջությունը։
  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այդ հարցում մեծ է ոչ միայն ԱՄՆ նախագահի, այլև Ձեր (Վլադիմիր Պուտինի) դերակատարումը։
  • Հայաստանը գիտի՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը միաժամանակ անհամատեղելի է, բայց գործընթացները չեն հասել այն կետին, որ պետք է ընտրություն կատարել։
  • Երևանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, սակայն դա արել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը հրապարակայնորեն 2 անգամ հայտարարել է այդ մասին։
  • ՀԱՊԿ-ի մեխանիզմները չաշխատեցին, և իրավիճակը բերեց նրան, ինչ ունենք այսօր։
  • Մեր քաղաքացիների մի մասը կարծում է, որ չափից շատ է ժողովրդավարությունը։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանց կարող են մասնակցել միայն ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները։ Այն մարդիկ, որոնք ՀՀ քաղաքացի չեն, նրանք պատգամավորության թեկնածու չեն կարող լինել։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026