01 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծեծկռտուք՝ Չարենցավանի դատարանում. վնասվածքներ են ստացել նաև կարգադրիչները, 31 անձ ձերբակալվել է

Ծեծկռտուք՝ Չարենցավանի դատարանում. վնասվածքներ են ստացել նաև կարգադրիչները, 31 անձ ձերբակալվել է

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում. գրում է shamshyan.com-ը։

«Դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժողի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրել է կայքը։

Ներքին գործքերի նախարարությունից ավելի ուշ հայտնել են, որ դեպքի առթիվ 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026