01 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանին միշտ ձեռնտու է այն, ինչը օգուտ է հայ ժողովրդին․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով

Ռուսաստանին միշտ ձեռնտու է այն, ինչը օգուտ է հայ ժողովրդին․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին։

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունների առանցքային կետերը․

  • Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գտնեն հարաբերությունները ամրապնդող ուղիներ․ կարևոր է պահպանել հարաբերությունները, մանավանդ որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը արդեն իսկ նկատելի է։
  • ԱՄՆ նախագահն ակտիվորեն ներգրավված էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։
  • Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ պարզապես անհնար է։
  • Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում անհամեմատ էժան, քան Եվրոպային։
  • Գիտենք, որ Հայաստանում առաջիկայում ընտրություններ են․ Մոսկվան ունի շատ ընկերներ գործարարների շրջանում։ Մի քանիսը նրանցից, որ ունեն ՌԴ անձնագիր, գիտեմ՝ գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026