
Ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 2-ից՝ ժամը 11։00-ից, Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Արգավանդի խաչմերուկից մինչև ՆԳՆ կրթահամալիրին հարակից հետադարձի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով»,- ասված է հաղորդագրությունում։


