02 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է Դավիթ Մինասյանի կալանավորումը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է Դավիթ Մինասյանի կալանավորումը

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը խստորեն դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը՝ այն գնահատելով որպես իրավական կամայականության և իշխանության չարաշահման հերթական դրսևորում․ ասված է միության տարածած հայտարարության մեջ։

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Դավիթ Մինասյանին, իսկ մինչ այդ՝ ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բժշկական միջամտություն և նախաձեռնել անկախ ու լիարժեք քննություն Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։

«Ըստ էության, այս ակնհայտ անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով իրականացրած որոշումը խախտում է Դավիթ Մինասյանի կրթության իրավունքը՝ վերջինիս զրկելով դպրոցն այս տարի ավարտելու հնարավորությունից։

Խիստ մտահոգիչ է նաև Դավիթ Մինասյանի առողջական վիճակը ու այս պայմաններում որդեգրված ամենախիստ խափանման միջոցը, որն արգելում է անգամ պատգամավորների և ընտանիքի անդամների տեսակցությունները։

Ակնհայտ է, որ սա այն դեպքը չէ, երբ կալանքը՝ որպես խափանման ծայրահեղ միջոց, պետք է կիրառվեր։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ փաստում է իրավապահ և դատական համակարգերի՝ որպես քաղաքական ճնշման գործիք ծառայելու և ակնհայտ ընտրովի արդարադատության մասին՝ առավել խորացնելով պետական ինստիտուտների հանդեպ հասարակական անվստահությունը», – նշված է հայտարարության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026