
Փլուզում` Երևան քաղաքի Չարենցի փողոցում. քաղաքացիներ են արգելափակվել
Ապրիլի 1-ին՝ ժամը 23։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան, բայց եղել են արգելափակված քաղաքացիներ։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան:
Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում։


