02 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալուհին ճզմվել է ինտերնետ-խանութից պատվիրած ապրանքների կույտի տակ ու մահացել

Իտալուհին ճզմվել է ինտերնետ-խանութից պատվիրած ապրանքների կույտի տակ ու մահացել

Արտառոց դեպք է տեղի ունեցել Իտալիայում, բնակչուհին ճզմվել ու մահացել է առցանց խանութներից պատվիրած ապրանքների կույտի տակ․ գրում  է РИА Новости-ն։

Ըստ լրատվամիջոցի՝ նրա ընկերներից մեկն է նկատել, որ կնոջից տևական ժամանակ լուր չկա։ Դիմել է համապատասխան ծառայություններին, ինչից հետո փրկարարները բնակարանում հայտնաբերել են տիկնոջ դին։

Բնակարանը վերածված է եղել իրական պահեստի՝ լի առցանց խանութներից պատվիրած ապրանքներով։ Դրանց մեծ մասը տանտիրուհին անգամ բացած չի եղել։

«Կինը տառապել է Պլյուշկինի  համախտանիշով։ Այն դրսևորվում է անպետք իրերը կամ աղբը տանը հավաքելով, մեկուսացումով, անձնական հիգիենայի անտեսմամբ և կյանքի համար ոչ պիտանի պայմաններ ստեղծելով»,- նշում է աղբյուրը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026