02 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արենիին կվերադարձվի 2011-ին վաճառված հողամասը

Արենիին կվերադարձվի 2011-ին վաճառված հողամասը

Գլխավոր դատախազությունը 2025-ի հոկտեմբերի 18-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2011-ի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով․ տեղեկացնում են Դատախազությունից։

«Հակակոռուպցիոն դատարանը 2026-ի մարտի 26-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Վայոց ձորի մարզի Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը»,- ասված է հաղորդագրությունում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026