02 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի քաղաքական հռետորաբանության պատճառով ՌԴ-ն ու ՀՀ-ն միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար․ Օվերչուկ

Երևանի քաղաքական հռետորաբանության պատճառով ՌԴ-ն ու ՀՀ-ն միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար․ Օվերչուկ

Ռուսական բիզնեսներն ավելի մեծ զգուշություն են ցուցաբերում Հայաստանի հետ տնտեսական փոխազդեցությունների հարցում՝ հանրապետության Եվրամիությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումների ֆոնին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ փոխադարձ առևտրի ցուցանիշները կտրուկ անկում են գրանցել 2025 թվականի վերջին: Առևտրաշրջանառությունը 12 միլիարդ դոլարից նվազել է մինչև 6.4 միլիարդ դոլար: Օվերչուկը կարծում է, որ այս կորուստները Երևանի քաղաքական հռետորաբանության ուղղակի հետևանք են։

«Ես բազմիցս ասել եմ մեր հայ գործընկերներին, որ մեր բիզնեսները շատ զգուշավոր են Հայաստանի հետ գործարքներ կնքելու հարցում՝ Եվրամիությանն անդամակցելու մասին այս բոլոր խոսակցությունների պատճառով», – նշել է նա՝ հավելելով, որ եվրոպական ինտեգրման վերաբերյալ քննարկումները փաստացի հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը և Հայաստանը միասին կորցրել են ավելի քան 5 միլիարդ դոլար:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026