02 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ն ազատ է ընտրելու իր գործընկերներին, բայց ՀԱՊԿ-ին անդամակցությունը բազմաթիվ առավելություններ է առաջարկում․ ՌՏՀԾ տնօրեն

ՀՀ-ն ազատ է ընտրելու իր գործընկերներին, բայց ՀԱՊԿ-ին անդամակցությունը բազմաթիվ առավելություններ է առաջարկում․ ՌՏՀԾ տնօրեն

Երկրներն ազատ են ընտրելու իրենց գործընկերներին՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցությունը բազմաթիվ առավելություններ է առաջարկում. նշել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԾ) տնօրեն Դմիտրի Շուգաևը Вести լրատվական գործակալության հետ զրույցում։

«Կարծում եմ՝ ավելի ճշգրիտ է խոսել որոշակի ինքնիշխանության մասին այս հարցերում։ Եվ, իհարկե, մենք հարգում ենք մեր գործընկերների ընտրությունը։ Մեկ այլ խնդիր է այն, որ մեր կազմակերպությանն անդամակցությունը, անկասկած, առաջարկում է բազմաթիվ այլ առավելություններ, որոնք մյուս երկրները, հավանաբար, չեն կիսի»,- նշել է Շուգաևը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026