
Օգնություն ստանալու համար զանգահարեցի Մակրոնին, որը դեռ վերականգնվում է կնոջ՝ ծնոտին հասցրած հարվածից․ Թրամփ
Սպիտակ տանը Զատկի տոնին նվիրված ճաշկերույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահին ուղղված օգնության կոչին։
«Ես զանգահարեցի Ֆրանսիա՝ Մակրոնին, որին կինը շատ վատ է վերաբերվում, և որը դեռ վերականգնվում է ծնոտի աջ կողմին հասցված հարվածից։ Ես նրան ասացի․ «Էմանուել, կցանկանայինք աջակցություն ստանալ Պարսից ծոցում։ Թեև մենք մեծ արդյունքների ենք հասնում, վնասազերծում ենք վտանգավոր անձանց և խոցում բալիստիկ հրթիռներ, շատ կցանկանայինք ստանալ ձեր օգնությունը։ Եթե հնարավոր է, կարո՞ղ եք անհապաղ նավեր ուղարկել»», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր խնդրանքին ի պատասխան՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ օգնություն կարող է ուղարկել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հաղթի պատերազմը։
«Ես նրան ասացի․ «Ո՛չ, ո՛չ, ինձ դա պետք չէ պատերազմը հաղթելուց հետո»»,- ասել է Թրամփը։


