02 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի նախկին օգնականը կոչ է արել ԱՄՆ-ին զսպել Իսրայելին

Թրամփի նախկին օգնականը կոչ է արել ԱՄՆ-ին զսպել Իսրայելին

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթը, որը հրաժարական էր տվել Իրանի դեմ պատերազմի պատճառով, կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին զսպել Իսրայելին և հնարավորինս շուտ դադարեցնել պատերազմը․ գրում է Al Jazeera-ն։

Ամերիկացիներին ուղղված Թրամփի ուղերձին ի պատասխան՝ Քենթն X-ում գրել է. «Մենք հարգում ենք մեր զոհերի հիշատակն՝ անցյալից դասեր քաղելով և ամերիկացիների արյունը թափելով միայն մեր երկրի պաշտպանության համար։ Ընտրովի այս պատերազմից դուրս գալու լավագույն ժամանակը հիմա է, նախքան ավելի շատ կյանքեր կկորցնենք»։

Նախկին պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է հաղթանակ հայտարարել, երբ ցանկանա, բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թրամփը զսպի իսրայելցիներին։

«Իսրայելին պետք է մեր նվիրվածությունն անորոշ ժամկետով, իսկ մենք ձգտում ենք պատերազմի արագ ավարտին: Մեր նպատակներն արմատապես տարբերվում են Իսրայելի նպատակներից, և մենք պետք է գործենք համապատասխանաբար», – հավելել է Քենթը:

Հիշեցնենք, որ Ջո Քենթը հրաժարական էր տվել նախորդ ամիս՝ կոչ անելով նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հարցում «փոխել կուրսը»։ https://abcmedia.am/khaghakhakanutyun/244702/

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026