26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե հակամարտությունը վերադառնա նախկին մասշտաբներին, կարելի է ենթադրել, որ ամեն օր հարյուրավոր այլ երեխաներ կզոհվեն ու կվիրավորվեն․ ՅՈՒՆԻՍԵՖ

Եթե հակամարտությունը վերադառնա նախկին մասշտաբներին, կարելի է ենթադրել, որ ամեն օր հարյուրավոր այլ երեխաներ կզոհվեն ու կվիրավորվեն․ ՅՈՒՆԻՍԵՖ

Ավելի քան 5,3 հազար պաղեստինցի երեխա է զոհվել պաղեստինա-իսրայելական
հակամարտության սրման սկսվելուց ի վեր. տվյալները
հրապարակել 
է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին
Ռասելը։

Հաղորդվում է, որ այդ թվի մեջ չեն մտնում այն երեխաները, որոնք
մինչ օրս համարվում են անհետ կորած։

«Եթե հակամարտությունը վերադառնա նախկին մասշտաբներին ու ինտենսիվությանը,
կարելի է ենթադրել, որ ամեն օր հարյուրավոր այլ երեխաներ կզոհվեն ու կվիրավորվեն»,-
ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարը: