
Ես ի՞նչ կապ ունեմ 18-ամյա Դավիթի կալանքի հետ․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով
Կառավարության նիստից հետո Փաշիյնյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- ՌԴ այցս գնահատում եմ շատ հաջողված։
- ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ։
- Ռուսական կողմի հետ պայմանագրի միակողմանի խզման լծակը ՀՀ-ն ունի, բայց մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով։
- Հույս ունենք, որ րոպե առաջ, օր առաջ խաղաղություն կհաստատվի։ Մենք շահագրգռված ենք, որ րոպե առաջ, օր առաջ TRIPP-ը կյանքի կոչվի։
- ՊՊԾ ծառայողը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել։
- Ես որեւէ մեկին որեւէ բանում չեմ մեղադրել, որ հիմա էլ ներեմ, ես ի՞նչ կապ ունեմ․ Փաշինյանը՝ 18-ամյա դպրոցականի կալանքի մասին։
- Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս, «տղամարդլամիշ» են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։
- Այո՛, մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ, կոռուպցայի արդյունքում գեներալ դարձած մարդն ի՞նչ պետք է լինի, դիրքերում պահածոյի բանկա են կախել, Երևանում դղյակ են սարքել։
- Ընդհանրապես, դա զինվորականի տե՞սք է, փորները 3 մետր դեմները գցած գեներալը ո՞րն է։


