
Այդ դո՛ւք եք ձեր զինվորներին տանում գերեզմաններ, ոչ թե Իրանը, որին փորձում եք վերադարձնել քարի դար․ իրանցի գեներալը՝ Թրամփին
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մաջիդ Մուսավին հակադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը, թե առաջիկա շաբաթներին Իրանին ուղղված հարվածները երկիրը կվերադարձնեն «քարի դար»․ գրում է The Wall Street Journal-ը։
«Այդ դո՛ւք եք ձեր զինվորներին տանում գերեզմաններ, ոչ թե Իրանը, որին փորձում եք վերադարձնել քարի դար։ Հոլիվուդյան մոլորություններն այնքան են թունավորել ձեր միտքը, որ ձեր 250-ամյա չնչին պատմությամբ սպառնում եք ավելի քան 6000-ամյա քաղաքակրթությանը», – X-ում գրել է Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին՝ արձագանքելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի գրառմանը, որով նա կրկնում էր Թրամփի խոսքերը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Սպիտակ տանն ունեցած ելույթում Թրամփն ասել էր. «Մենք պատրաստվում ենք նրանց չափազանց ուժեղ հարված հասցնել հաջորդ երկու-երեք շաբաթների ընթացքում․ մենք նրանց վերադարձնելու ենք քարի դար՝ այնտեղ, որտեղ նրանց իսկական տեղն է»։


