02 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմը չի կարող լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը․ Մակրոն

Պատերազմը չի կարող լուծել Իրանի միջուկային ծրագրի հարցը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ վերջին զարգացումներին․ գրում է Al Jazeera-ն։

Նա նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները չեն լուծի Իրանի միջուկային ծրագրի հարցը՝ կոչ անելով փոխարենը դիմել դիվանագիտությանը։

«Առանց դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների ձևաչափի՝ իրավիճակը կարող է մի քանի ամսից կամ մի քանի տարուց կրկին վատթարանալ»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև անիրատեսական է համարել Հորմուզի նեղուցը ռազմական գործողությամբ բացելու առաջարկը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026