02 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքի» ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով․ Ալիև

«Միջին միջանցքը» բխում է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետություններից յուրաքանչյուրի շահերից․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության կառավարությունների ղեկավարների հանդիպման մասնակիցներին ընդունելիս։

Նշելով, որ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում «Միջին միջանցքը», «Անդրկասպյան միջանցքը», «Զանգեզուրի միջանցքը» և այլ հարակից նախագծեր ձեռք են բերում ավելի մեծ կարևորություն, Ադրբեջանի ղեկավարը հավելել է. «Ադրբեջանի տարածքում աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է։ Երկաթուղիները, Բաքվի առևտրային նավահանգիստը, մեր մայրուղիները, օդանավակայանները՝ ամբողջ տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ է»։

Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհը գրեթե 90 տոկոսով ավարտված է, իսկ երկաթուղին՝ մոտավորապես 70 տոկոսով։

«Հուսով եմ, որ այս նախագիծը մոտ ապագայում լիովին կիրականացվի։ Մենք գիտակցում ենք և շատ ուրախ ենք, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը։ Այսպիսով՝ այս նախագծերի ինտեգրումը և համակարգված իրականացումը կբացի նոր կարևոր միջազգային միջանցք։ Սա կլինի «Միջին միջանցք»-ի մի ճյուղ, և մեր կառուցած երկաթուղային ենթակառուցվածքը սկզբնապես նախատեսված է 15 միլիոն տոննա բեռ տեղափոխելու համար։ Սակայն այս թիվը կարող է աճել ապագայում, և, հավանաբար, կաճի։ Ամեն դեպքում՝ 15 միլիոն տոննա տարողությամբ նոր միջանցքի բացումը հսկայական նշանակություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», – նշել է նա։

Նա նշել է, թե այս հարցում «մենք կրկին ցուցադրում ենք շատ լուրջ և պատասխանատու դիրքորոշում՝ ապահովելով և՛ մեր սեփական շահերը, և՛ բացելով նոր տրանսպորտային ուղիներ աշխարհի համար»։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների և մեր կազմակերպության նպատակներն են խաղաղությունը, համագործակցությունը, անվտանգությունը, փոխադարձ հարգանքը և ընդհանուր շահերը»,- նշել է Ալիևը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026