
ՅՈՒՆԵՍԿՕ-ն զգուշացնում է՝ Իրանի «անգին» մշակութային ժառանգությունը ոչնչացվում է պատերազմի պատճառով
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր նախազգուշացում է հրապարակել Իրանում գտնվող մշակութային և պատմական վայրերի ճակատագրի վերաբերյալ․ գրում է Euronews-ը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Լիբանանի հնությունների գլխավոր վարչության միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Իրանի տարածքում խոցելի մշակութային արժեքների պաշտպանությունն ամրապնդելուն ուղղված անհապաղ միջոցառումները։
Անցյալ շաբաթ կազմակերպությունը հաստատել է, որ տարածաշրջանում «մշակութային նշանակության մի քանի վայրեր» վնասվել են պատերազմի հետևանքով։ Վնասված վայրերի թվում են Թեհրանի Գոլեստանի պալատը, Սպահանի Չեհել Սոթուն պալատը, Սպահանում գտնվող Մասջեդ-է Ջամե մզկիթը և Խորամաբադ հովտի նախապատմական վայրերը։
Թեհրանի քաղաքային խորհրդի ժառանգության կոմիտեի ղեկավար Ահմադ Ալավին անցյալ շաբաթ հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր ավիահարվածները վնասել են երկրի տարածքում գտնվող առնվազն 120 մշակութային կամ պատմական նշանակություն ունեցող վայր։
Նշենք, որ Իրանում կա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ներառված 29 վայր։


