02 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը գաղտնի կերպով ընդլայնում է իր միջուկային զենքի ենթակառուցվածքները․ CNN

Չինաստանը գաղտնի կերպով ընդլայնում է իր միջուկային զենքի ենթակառուցվածքները․ CNN

Երբ 2022 թվականին Չինաստանի Սիչուան նահանգի երեք գյուղացիներ նամակ գրեցին տեղական պաշտոնյաներին՝ հարցնելով, թե ինչու է կառավարությունը բռնագրավում իրենց հողերը և իրենց վտարում տներից, նրանք ստացան կարճ պատասխան. դա «պետական ​​գաղտնիք» է։

CNN-ի հետաքննությունը պարզել է, որ այդ գաղտնիքը կապված է միջուկային կարողություններն ընդլայնելու Չինաստանի գաղտնի ծրագրերի հետ։

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ տարհանումներից ավելի քան 3 տարի անց գյուղը հողին է հավասարեցվել տների փոխարեն կառուցվել են նոր կառույցներ՝ Չինաստանի ամենակարևոր միջուկային զենքի արտադրության օբյեկտներից մի քանիսի համար։

Նշվում է, որ արբանյակային լուսանկարները և Չինաստանի կառավարության բազմաթիվ փաստաթղթեր ցույց են տալիս, որ Սիչուան նահանգում միջուկային կայաններն ընդլայնվում են։ Տարածքում 5 տարուց էլ քիչ ժամանակում կառուցվել է 36000 քառակուսի ոտնաչափ մակերեսով հսկայական նոր գմբեթ, որը դեռևս հագեցվում է տեխնիկայով, ուստի այն, ամենայն հավանականությամբ, դեռևս չի չգործարկվում։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը վաղուց հայտնի միջուկային զենքի բազայի ներսում կառուցված օբյեկտը շրջապատված է անվտանգության երեք շերտով։ Վայրը հայտնի է «906-րդ տեղամաս» անվանումով։

Նշվում է, որ վերջերս վերանորոգված ճանապարհները «906-րդ տեղամասը» կապում են առնվազն 3 այլ միջուկային բազաների հետ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026