
Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը հիմնավորված չէ․ փաստաբան
Վազգեն Սաղաթելյանի բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով։ Մենք պնդում ենք, որ այս խափանման միջոցը նույնպես հիմնավորված չէ, քանի որ դատարանի գնահատած ռիսկերի առկայության դեպքում վարչական հսկողությունն ամբողջությամբ բավարար միջոց էր. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Դատարանը տնային կալանքի պայմաններում սահմանափակել է բացառապես բանավոր և գրավոր հրապարակային խոսքը»,- գրել է Բաբայանը։


